«Բռավո Անահիտ Սիմոնյան քո քայլի համար...». Հասմիկ Կարապետյանը իր կյանքի վերելքների ու վայրէջքների մասին.
ЛАЙФ
Երգչուհի, ով երբեք կեղծ չի եղել ո´չ իր հանդիսատեսի հետ, ո´չ իր: Երգչուհի, ով միշտ երգում է այն, ինչ զգում է` խոստովանելով, որ իր լավագույն ստեղծագործություններն ստեղծվել են տխրության պահերին: Նրա անձնական կյանքը միշտ հետաքրքիր է եղել բոլորին. այնպես է ստացվել, որ անձնական կյանքի մի փուլը դարձել է շատերի քննարկման թեման:
Այսօր ձեզ ենք ներկայացնում երգչուհի, հաղորդավարուհի Հասմիկ Կարապետյանի անձնական ու ստեղծագործական կյանքի որոշ մանրամասներ:
Իր ներաշխարհով ու կատարած երգերով բոլորից տարբերվող երգչուհին, երբեք էլ չի թաքցրել իր վերելքներն ու վայրէջքները: Ինչպես բոլորս գիտենք, երգչուհին ամուսնացած է եղել Հայկոյի հետ, սակայն նրանց ամուսնությունը երկար չի տևել:
«Իմ կյանքի այդ փուլը ինձ շատ բան է սովորեցրել: Ես կարողացա իմ դեպրեսիվ վիճակից դուրս գալ. ընկճախտը հաղթահարել եմ ...»:
Տարիներ անց թե´ Հայկոն, թե´ Հասմիկն ամուսնացել են և գտել իրենց իրական սերը: Հայկոն, ինչպես գիտենք, ամուսնացել է Անահիտ Սիմոնյանի հետ, ով երբեք էլ վատ չի արտահայտվել Հասմիկի վերաբերյալ: Դա վկայեց նաև այն փաստը, երբ Հասմիկ Կարապետյանի և Դեր Հովայի համատեղ տեսահոլովակը Անահիտ Սիմոնյանը ներկայացրեց իր ֆեյսբուքյան էջում:
Հասմիկ Կարապետյանն էլ հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է.«Անկեղծ ասած, միանգամից զարմացա, քանի որ, ըստ սահմանափակ մտածելակերպ ունեցող մարդկանց, պետք է, որ այդպիսի քայլ չլիներ հենց Անահիտ Սիմոնյանի կողմից, սակայն ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Բրավո, Անահիտ Սիմոնյան, քո քայլի համար...»:
Հասմիկ Կարապետյանն այսօր ապրում է իր կյանքի, թերևս, ամենաերջանիկ ու սիրառատ տարիները:
«Շփվելով ներկայիս ամուսնու` Շանթ Կիրմիզյանի հետ, երբեք չէր էլ կարող մտածել, որ երկու տարբեր մարդիկ կարող են այսքան հարազատ ու մտերիմ լինել: Ես զգացի հարազատ մի բան, և ամենակարևորն այն էր, որ մենք հայտնվել ենք միմյանց կյանքում՝ իրար օգնելու, իրար հոգեպես բուժելու և սովորելու: Կար սերը, կար սիրահարվածությունը, կար այդ ոգևորվածությունը, սակայն այդ ամենի հետ մեկտեղ կար հասուն մի զգացողություն, որ մենք միասին ինչ-որ ճանապարհ պետք է անցնենք»:
Պատրաստեց Past.am-ը:




















































