Այն, թե ինչ տեղի ունեցավ այս 27-ամյա կնոջ հետ ծննդաբերությունից հետո, ձեզ շոկի կմատնի (ֆոտո, տեսանյութ)
ЛАЙФՎու ազգանունով չինուհին զարմացրել է բուժաշխատողներին իր արտաքինի զարմանալի փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
Երիտասարդ աղջիկը երեխայի ծնվելուց կես տարի անց վերածվել է տարեց կնոջ: Նրա դեմքի մաշկը թուլացել և պատվել է խոր կնճիռներով:
Ըստ կնոջ խոսքերի՝ մայրանալու ուրախության փոխարեն ինքը ստիպված է թաքնվել մարդկանցից: Շրջապատողները միշտ համարում են, որ Վուն ոչ թե երեխաների մայրն է, այլ տատիկը:
Չինուհին ասել է, որ փոփոխություններ է նկատել իր արտաքինի մեջ դեռ 21 տարեկանում, երբ ծնվել է իր առաջնեկը:
Տառապելով իր արտաքինի համար՝ կինը նույնիսկ ինքնասպանության մասին է մտածել, սակայն որոշել է օգնության համար դիմել բժիշկներին:
Վուին հետազոտած բուժաշխատողները եկել են այն եզրակացության, որ աղջկա մոտ զարգացել է հազվադեպ անետոդերմիա հիվանդությունը, որի դեպքում տեղի է ունենում մաշկի ծերացում:
Մասնագետները պնդում են, որ Վուի մոտ քիչ ուսումնասիրված այս հիվանդության ի հայտ գալը կարող է կապված լինել նրա գենետիկայի հետ: Նրան օգնելու միակ միջոցը կարող է պլաստիկ վիրահատությունը լինել:






