«Առավոտ». Թվայնացման այս դարում դիմորդները «պատերի տակից» են ընդունելության միավորները ճշտում
ОБЩЕСТВО«Դիմորդներն առանց այն էլ սթրեսային վիճակում ու սրտատրոփ սպասում են՝ ընդունվե՞լ են բուհ, թե՞ ոչ, պետհամալսարանն էլ մի կողմից է նրանց սթրեսի ենթարկում: Դիմորդները, բուհի ապագա ուսանողներն իրենց անունները փնտրում են կիզիչ արևի տակ, պետհամալսարանի ֆիզկուլտուրայի մասնաշենքի պատուհաններին, ժանգոտ ճաղերի հետևում, որտեղ փակցված են բուհի ընդունելության ցուցակները: Թվայնացման այս դարում, երբ անգամ հեռավոր դպրոցներում համակարգիչ և համացանց կա, մայր բուհը հնադարյան մեթոդներով է ուսանողների բալերը մատուցում:
Մի՜թե հնարավոր չէ կրթության և գիտության նախարարության կամ որևէ այլ կենտրոնացված ձևով որևէ կայքում տեղադրել այդ ինֆորմացիան, որպեսզի մարդիկ՝ հատկապես շրջաններից, միավորներն իմանալու համար չգան հասնեն մայրաքաղաք: Կամ եթե դժվար է էլեկտրոնային տարբերակով այն մատուցել, գոնե քաղաքակիրթ ձևով, ասենք՝ բուհի ներսում ստենդի վրա դրանք փակցնեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



