Թուրքիայում Ադրբեջանի օդուժի հետ համատեղ զինավարժանքներ են սկսվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Քոնյա նահանգում այսօրվանից Ադրբեջանի եւ թուրքական օդուժերի TURAZ Şahini-2016 (Բազե-2016) կոչված համատեղ զինավարժանքներ են սկսվել:
Այս մասին,հայտնում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը` նշելով, որ վարժանքները կշարունակվեն մինչեւ մարտի 25-ը:
Զինավարժանքներն անցկացվում են Anadolu Kartali օդային տարածությունում եւ հանդիսանում են Ադրբեջանից դուրս առաջին վարժանքները, որոնց մասնակցում են ադրբեջանական օդաչուները:
Զինավարժանքներում մասնակցում են MIG-29, F-16 կործանիչներ, SU-25 ինքնաթիռներ, MI-17 ուղղաթիռներ, Տերմինատոր: Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ներկայացվելու են 6 ինքնաթիռներով:
Թուրքիայի եւ Ադրբեջանի օդուժերի համատեղ զինավարժանքներ անցկացվել էին նաեւ անցյալ տարի:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



