Ереван, 10.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Օրվա աստղագուշակը

ЛАЙФ

Խոյ

Բարեհաջող օր է սպասվում: Հնարավոր են անսպասելի հաջողություններ, հաճելի զուգադիպություններ: Նշանի բոլոր ներկայացուցիչները բարձր տրամադրություն կունենան: Ձեռք կբերեն նոր հետաքրքրություններ,նախասիրություններ,իսկ նոր բաներ սովորելու առիթը բաց չեն թողնի: Հնարավոր են զվարճալի, ռոմանտիկ արկածներ, ժամադրություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ: Հրաշալի օր է ինչպես սիրային, այնպես էլ ընկերական նոր հարաբերություններ սկսելու համար: Ընտանիքի անդամների ցանկություններն իրականացնելու հնարավորություն կունենաք:

Ցուլ

Այսօր կարևոր է ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանել և չենթարկվել սադրանքների:Կարևոր որոշումներն ինքնուրույն կայացրեք: Եթե խորհրդի կարիք ունենաք, ապա դիմեք այն մարդուն, ով ձեզ հետ կապված որևէ շահ չի հետապնդում , անկողմնապահ է և կարող է օբյեկտիվ գնահատել իրավիճակը: Չի բացառվում, որ վերջինիս գնահատականը ձեզ դուր չգա: Տանը հնարավոր են մանր անախորժություններ, ընկերների հետ վեճեր: Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ լեզու գտնել այսօր չի ստացվի: Հրաշալի օր է հանգստանալու և լիցքաթափվելու համար: Կարող եք գիրք կարդալ, կամ որևէ ֆիլմ դիտել, դա կօգնի բարձրացնել տրամադրությունը:

Երկվորյակ

Օրը բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենա օրիգինալ լուծումներից, անսովոր քայլերի կդիմեն: Եթե տուրք տաք երևակայությունը ,ապա փայլուն մտահաղացումներն իրենց սպասեցնել չեն տա: Որոշ տարաձայնություններ կհարթվեն, կվերականգնվեն հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել էիք: Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրությունների, սիրելիի հետ շփվելու համար:Կարող եք անձնական կյանքին վերաբերող լուրջ որոշումներ կայացնել:Նշանի շատ ներկայացուցիչներ երեխաների, ինչպես նաև ընկերերի հետ լավ ժամանակ կանցկացնեն և մեծ բավականություն կստանան:

Խեցգետին

Ամսվա ընթացքում ծագած բարդ խնդիրներին կհաջողվի լուծումներ գտնել: Հեշտ չի լինի, սակայն կկարողանաք կողմնորոշվել, թե որ ուղղությամբ շարժվել:Նշանի շատ ներկայացուցիչներ անսպասելիորեն աջակցություն կստանան:Շարունակ անհանգստացնող ֆինանսական հարցերն ի վերջո կգտնեն իրենց պատասխանները: Այս նշանի ներկայացուցիչներն անգործության չեն մատնվի, նորանոր զբաղմունքներ կգտնեն ոչ միայն իրենց, այլ նաև մտերիմների համար: Հրաշալի օր է բարեկամական կապերն ամրապնդելու, ընտանեկան միջոցառումների, նաև կարճատև ուղևորությունների համար:

Առյուծ

Այսօր մի շարք հետաքրքիր մտահաղացումներ կծնվեն, նշանակալի հաջողությունների կհասնեք: Բոլոր սպասելիքները կարդարանան: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, հրավերներ: Այսօր ձեզ հետ մտերմանալ կցանկանան նրանք, ովքեր նախկինում խուսափել են ձեր ընկերակցությունից: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող է: Սիրելիից այսօր մեծ աջակցություն կստանաք: Միայնակ Առյուծները կեսօրին նոր ծանոթություններ կհաստատեն: Այս ժամանակահատվածում ձևավորված հարաբերությունները հետաքրքիր զարգացում կունենան:

Կույս

Ամեն բան լավ կդասավորվի: Անգամ եթե որոշ խնդիրներ ծագեն, անհանգստանալու կարիք չկա: Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում առավել զգուշավոր եղեք: Հնարավոր է հասկանաք, որ սխալ մարդու եք վստահել: Այս դեպքում զայրանալն անիմաստ է, ճիշտ կվարվեք, եթե հետևություններ անեք և չկրկնեք թույլ տված սխալները: Հարմար օր է ընկերական հանդիպումների համար: Հնարավոր են նոր, հետաքրքիր ծանոթություններ: Կարող եք այցելել տարեց ազգականներին, վերջիններս կշոյվեն ուշադրությունից և նույնպիսի հոգատարությամբ կշրջապատեն ձեզ:

Կշեռք

Այսօր աշխատանքի շուրջ մտորել չարժե: Մասնագիտական հարցերի համար լուծումներ փնտրելը ևս ցանկալի չէ: Հաջողության դժվար թե հասնեք, փոխարենը կփչացնեք թե՛ ձեր և թե՛ շրջապատի մարդկանց տրամադրությունը: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից: Մի շտապեք օրն անհաջող համարել: Ձեզ համար շատ կարևոր գործում հնարավոր է զգալի առաջընթաց: Մտերիմներըի կողմից սպասեք հաճելի անակնկալների: Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել այն մարդու հետ, ում համակրում եք:

Կարիճ

Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ռիսկի չգնաք և հնարքների չդիմեք:Գումարային հարցերում առավել զգուշավոր եղեք: Կարճ ժամանակում հարստանալու գաղափարը ձեր մտքից հանեք: Հակառակ դեպքում կորուստներ կկրեք: Անձնական հարաբերություններում ամեն բան լավ կդասավորվի: Օրվա ընթացքում դրական լիցքեր կստանաք: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով: Սկսած բոլոր գործերն իրենց ավարտին կհասցնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահաղացումներ կունենան: Ուղևորությունները հրաշալի կանցնեն:

Աղեղնավոր

Մտերիմներին տեղյակ պահեք ձեր խնդիրների մասին, մի հրաժարվեք օգնությունից: Օրը նպատակահարմար է խմբակային աշխատանք կատարելու համար: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով:Հարցերին ձեր ինքնատիպ մոտեցումը ճիշտ տեղին կլինի: Բարձր պաշտոն զբաղեցնող մարդկանց հետ հանդիպումները, կարևոր փաստաթղթեր լրացնելը՝ ցանկալի է հետաձգել: Սիրային ժամադրությունը չի արդարացնի ձեր սպասելիքները, եթե ջանքեր չգործադրեք՝ այն առանձնահատուկ և անմոռանալի դարձնելու համար: Մի վախեցեք խախտել ավանդույթները, այսօր ոչ մեկի մտքով չի անցնի քննադատել ձեզ:

Այծեղջյուր

Թեև խնդիրները շատ են, և ստեղծված իրավիճակում ոչ բոլորն են ձեզ հասկանում, այնուամենայնիվ, փորձեք հանգստություն պահպանել: Աշխատեք ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները և ավելի ինքնավստահ լինել: Այսօր կարող եք ձեզ որոշ գնումներ թույլ տալ: Հագուստի ընտրության հարցում կանանց հետ խորհրդակցել չարժե: Օրվա առաջին կեսը հարմար է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Միայնակ Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում մասնակցել միջոցառումների և նոր ծանոթություններ հաստատել: Երեկոյան մեկուսանալու ցանկություն կունենաք,ինչը կօգնի վերականգնել ուժերը:

Ջրհոս

Ցանկացած իրավիճակում լավատես եք: Թեև օրը լի է խնդիրներով,համոզված եք, որ ի վերջո ամեն բան կգարգավորվի: Մտահաղացումները կյանքի կոչել չի հաջողվի, սակայն դրանցից հրաժարվել չարժե, կգա ժամանակ և կիրագործեք այդ ամենը: Կարող եք որոշ նախագծեր քննարկել, եթե համոզված եք սեփական ուժերի վրա: Բարեհաջող օր է երեխաների հետ շփվելու համար: Փոքրիկների հետ հեշտությամբ լեզու կգտնեք և հաճելի ժամանակ կանցկացնեք: Երեկոյան կարող եք մասնակցել բարձրաշխարհիկ մջոցառումների կամ ընտանեկան հավաքույթների:

Ձկներ

Ինքնատիրապետումը մի կորցրեք և թույլ մի տվեք հունից հանել ձեզ: Փորձեք բարձր տրամադրություն պահպանել՝ հատկապես օրվա առաջին կեսին: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ ունեցած տարաձայնություններն այնքան էլ լուրջ չեն: Մի շատապեք զիջումների գնալ:Եթե փոքր-ինչ համբերատար լինեք, ապա կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետը: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարենպաստ չէ: Չի կարելի ասել, թե ծայրահեղ վիճակում եք, սակայն գումարային խնդիրների պատճառով որոշ մտահաղացումներ իրագործել չի ստացվի: Այսօր պարտքով գումար վերցնելը ցանկալի չէ: Փոխարենը սիրային հարցերում հաջողակ կլինեք: Դա վերաբերում է նաև այն Ձկներին, ովքեր անձնական հարաբերություններում վաղուց կորցրել են լավատեսությունը:

IDBank выходит на международный уровень: интервью Мгера Абраамяна для Los Angeles TimesЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Партия Альянс обещает вернуть смертную казнь в АрменииЛариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаПри поддержке Ucom состоится региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений» СМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюСердечно поздравляю вас с 8 Марта — Международным женским днём. Зангезурского медно-молибденового комбинатаПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Международного женского дня, 8 мартаДвижение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня