Թրամփի ելույթներից մեկի հանդիսատեսները երդվել են քվեարկել նրա օգտին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդիսատեսներին խնդրել է երդվել, որ կքվեարկեն իր օգտին, հայտնում է The Hill-ը:
Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում իր ելույթի ժամանակ միլիարդատերը բոլոր ներկաներին կոչ է արել բարձրացնել աջ ձեռքը և երդվել, որ նախագահական փրայմերիզում նրանք կքվեարկեն իր համար:
«Չմոռանաք, որ դուք բոլորդ բարձրացրել եք ձեր ձեռքը: Դուք երդվել եք: Վատ բաներ են պատահում նրանց հետ, ովքեր իրենց տրված խոստումները չեն կատարում»,- ասել է Թրամփը:
Վերջին հարցումների համաձայն` Ֆլորիդա նահանգում Թրամփը հաղթում է իր հակառակորդ Մարկո Ռուբիոյին: Ֆլորիդայում ընտրողները փրայմերիզում կքվեարկեն մարտի 15-ին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



