Արդյո՞ք Շեքսպիրը գոյություն է ունեցել. ևս մի տեսություն, ըստ որի՝ Շեքսպիրի պիեսները իրականում գրել է Քրիստոֆեր Մառլոն
ЛАЙФԱյն գաղափարը, որ Շեքսպիրն իրականում չի գրել իր պիեսները, բավականին տարածված է և իր տեսություններն ունի: Դրանցից մեկն է Մառլովյան տեսությունը: Այդ տեսությունը պնդում է, որ Վիլյամ Շեքսպիրը չի գրել իրեն վերագրվող ոչ մի պիես կամ բանաստեղծություն:
Դրանց հեղինակն անգլիացի դրամատուրգ Քրիստոֆեր Մառլոն է: Մարլոն գրել է իր «Դոկտոր Ֆաուստ» ստեղծագործությունը և առեղծվածային պայմաններում ողբերգական կերպով մահացել է երիտասարդ տարիքում: Նրա հանկարծակի մահը առաջ է բերել տարբեր տեսություններ: Մառլովյան տեսության հիմնադիրն անգլիացի հոգևորական Ջեյմս Ուիլմոթն է եղել, ով պնդել է, որ Ուիլիամ Շեքսպիրը չափազանց ցածր կրթություն է ունեցել իրեն վերագրվող պիեսները գրելու համար: Սրանից հետո այս տեսության կողմնակիցներն սկսել են ուսումնասիրել Մառլոյի կյանքը:
Նա սպանվել է 1593թ., սակայն նշվում է, որ նա բեմադրել է սեփական մահը: Նրա «մահից» քիչ անց Շեքսպիրի պիեսները ցնցել են բեմը: Տեսության կողմնակիցները պնդում են, որ Մառլոն ողջ է մնացել ու սկսել է ստեղծագործել Վիլիամ Շեքսպիր կեղծանվան տակ: Նրանց ամենամեծ ապացույցն այն է, որ Շեքսպիրը երբեք որևէ ձեռագիր գործ չի թողել, սակայն պետք է նշվի, որ Շեքսպիրը իր «Հենրի 6-րդ» պիեսները գրել է 1591-1592թթ. Մառլոյի սպանվելուց մի տարի առաջ:
Մարլովյանների մյուս պնդումը այն է եղել, որ Շեքսպիրի ոճը նման է եղել Մառլոյի ոճին: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է Շեքսպիրի գործերը ավելի հայտնի լինեին, քան Մառլոյինը, եթե դրանք գրված են նույն մարդու կողմից: Ինչ էլ լինի, բազմաթիվ գիտնականներ կարծում են, որ Շեքսպիրը նմանը չունեցող հանճար է եղել և գրել է հրաշալի երկեր:
Պատրաստեց Past.am-ը:
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
3
Почему власти «паникуют»? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
А к Вагаршаку Арутюняну у правоохранительных органов нет вопросов? «Паст»



