Ի՞նչ կապ կա Հիտլերի, Porsche-ի ու Volkswagen-ի միջև
ЛАЙФԱշխարհի ամենահայտնի մեքենաներից մեկը՝ Beetle-ը, հրաշալի անցյալ ունի: Ադոլֆ Հիտլերն է եղել այն մարդը, ով առաջարկել է պատրաստել մարդկանց համար նախատեսված մեքենա, որը հարմար կլինի 5 մարդու համար և կզարգացնի 100կմ/ժ արագություն: Այն ավելի ուշ հայտնի դարձավ որպես Volks-Wagen («Մարդկանց ավտոմեքենա»): Beetle-ը նախագծվել ու մշակվել է Ֆերդինանդ Պորշեի կողմից, ով ավտոմոբիլային դիզայնի ընկերության հիմնադիր էր:
Այդ ընկերությունը հայտնի դարձավ որպես «Պորշե բյուրո»: Ֆերդինանդը նաև նախագծել է գերմանական տանկերը, Tiger 1 («Վագր 1») և Tiger 2 («Վագր 2»): Առաջին Porsche ֆիրմային մեքենան, որ երբևէ ստեղծվել է, եղել է Porsche 356-ը, որի հեղինակը եղել է Ֆերդինանդ Պորշեի որդին՝ Ֆերի Պորշեն: Porshce-ն այսօր տնօրինում է Volkswagen ավտոմոբիլային ընկերության 31%-ը:
Պատրաստեց Past.am-ը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



