Հայ հեծանվորդը դարձել է Եվրոպայի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության չեմպիոն
СПОРТՀունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը «Սկրատչ» մրցաձևում (40 կմ խմբակային մրցավազք): Հայաստանցի 2 հեծանվորդներն էլ՝ Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս եկել եզրափակիչ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայից, այս փուլում փայլուն հաջողության են հասել 18-ամյա Էդգար Ստեձանյանը. հայ հեծանվորդը գերազանցել է բոլորին ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հայկական հեծանվային մարզաձեւի պատմության ընթացքում սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում: Ի պատիվ Էդգար Ստեփանյանի` Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձացել է մեր երկրի դրոշը: Պավել Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ տեղը:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



