Կոկոսի յուղ. բնական բաղադրատոմս՝ փարթամ ու խիտ մազեր ունենալու համար
ЛАЙФLife.paromara.am-ը գրում է.
Մազաթափությունը շատ տարածված խնդիր է և կանանց, և տղամարդկանց համար: Մասնագետները նշում են մազաթափության առաջացման բազմաթիվ պատճառներ:
Դա կարող է լինել հորմոնալ խանգարումը, դիետաները, ալերգիան, սթրեսը, ժառանգական և վատ որակի խնամքի միջոցները:
Խանութներում կան մազերի խնամքի բազմաթիվ միջոցներ, բայց դրանք հաճախակի կամ շատ թանկարժեք են, կամ չեն օգնում: Բայց այս ամենի փոխարեն դուք կարող եք օգտագործել ժողովրդական միջոց, որը շատ էժան է և արդյունավետ: Այս միջոցը օգնում է ոչ միայն կանգնեցնել մազաթափությունը, այլ նաև խթանում է աճը:
Պատրաստման համար անհրաժեշտ է կոկոսի յուղ:
Մի փոքր տաքացրեք կոկոսի յուղը և տարածեք մազերի երկայնքով՝ արմատից մինչև մազերի ծայրերը: Մերսեք մի քանի րոպե և թողեք մազերին մեկ ժամ, հետո լվացեք մազերը սովորականի պես։



