Գլխավորը՝ սերը կա, մնացածը անակնկալ թող մնա. Դավիթ Աղաջանյան
ЛАЙФԴերասան, մոդել Դավիթ Աղաջանյանը շուտով կրկին հեռուստաէկրաններին կլինի, նա նկարահանվում է Հարութ Շատյանի բազմասերիանոց ֆիլմում, որը շուտով կհեռարձակվի «Արմենա» հեռուստաընկերությամբ:
«Մեծ հետաքրքրությամբ խաղացել եմ Հարութ Շատյանի ֆիլմում, որի հետ կապված շատ մանրամասներ, ընդհուպ մինչեւ անունը չեմ կարող ասել: Ֆիլմը հեռուստաէկրաններին կլինի հաշված օրեր հետո,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Դավիթն ու պատմեց իր կերպարի առանձնահատկությունների մասին,- այս ֆիլմում մարմնավորում եմ ջութակահարի, ով սիրահարվում է հերոսուհուն: Պետք է նկատեմ, որ սա իսկական փորձություն էր ինձ համար, քանի որ ջութակի մասին ոչ մի պատկերացում չունեի, չգիտեի անգամ, թե ինչպես են բռնում այդ գործիքը, բայց կարողացա հաղթահարել ինձ տրված փորձությունը, իսկ այդ հարցում օգնեցին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակահարները, ովքեր ինձ սովորեցրին այդ գործիքի հետ շփվելու կանոնները, մնացածը փորձել եմ լրացնել իմ դերասանական խաղով: Այս ֆիլմում իմ կերտած դերի վերաբերյալ ինձ շատ է հետաքրքրում մարդկանց արձագանքը, քանի որ միայն նրանք կարող են դատել, թե որպես ջութակահար որքան բնական է ստացվել կերպարս»:
Շարունակությունն այստեղ:



