Ռաֆայել Երանոսյանը ոչխարի վրա նստած է գնացել դպրոց. բացահայտումներ «Կասկածելի երեկո» հաղորդմանը (ֆոտոռեպորտաժ)
ЛАЙФԳարիկ Պապոյանի, Ռոբերտ Մարտիրոսյանի, Վլադիմիր Սահակյանի հեղինակած «Կասկածելի երեկո» շոու ծրագրի առաջին նկարահանումներն անցել են բարձր տրամադրությամբ եւ հումորով լի: NEWS.am STYLE-ի թղթակիցը նույնպես ներկա է եղել նկարահանման հրապարակում:
«Կասկածելի երեկո» ծրագրի առաջին մասնակիցներն էին Անահիտ Կիրակոսյանը, Անատի Սաքանյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ Գրիշա Աղախանյանը: Իսկ հաղորդումը վարում էին Գարիկը եւ Ռոբերտը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հաղորդումը բաղկացած է 3 փուլերից:
«Երեք տարբեր խաղեր են, որոնք շատերին ծանոթ կթվան: Ինտելեկտուալ խաղեր չեն, պարզապես պետք է հակառակորդ թիմը հասկանա դու ստո՞ւմ ես, թե՝ ոչ: Եվ այս ամենը հումորային ձեւով է ներկայացվելու»,- ասել էր Գարիկը:
Նախքան նկարահանման սկսելը NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անահիտն ասաց, որ ինքը պատրաստ է այնպես անել, որ իր թիմն այնպայման հաղթի:
Շարունակությունն այստեղ:



