Կասիլյասը մերժել է «Վալենսիայի» առաջարկը
СПОРТՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հրաժարվել է տեղափոխվել իսպանական «Վալենսիա», հաղորդում է «Cope»-ն։
Համաձայն աղբյուրի ունեցած տեղեկությունների, «Վալենսիայի» մարզչական շտաբը հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի դարպասապահի ծառայություններով, քանի որ «Թռչող մկների» դարպասապահ Դիեգո Ալվեսը ծանր վնասվածք է ստացել և երկար ժամանակով դուրս եկել շարքից։ Սակայն Կասիլյասը նշել է, որ Իսպանիայում միայն «Ռեալի» դարպասը կպահպանի։
«Արքայական ակումբում» Կասիլյասի ապագան հարցականի տակ է, չնայած ակումբի ղեկավարությունը նրան վստահություն է հայտնել։ Ֆուտբոլիստը մտադիր է զրուցել թիմի նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բեիտեսի հետ և կողմնորոշվել իր ապագայի հարցում։
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



