Սև PR-ը նույնպես PR է. հանրությանը նյարդայնացնող աստղեր (լուսանկարներ)
ФОТО
1in.am-ը գրում է.
plitkar.com.ua-ն ներկայացնում է հայտնիների, որոնց դեպքում սև PR-ը նույնպես PR է:
Գվինեթ Փելթրոու
Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն խոհանոցային գրքեր է թողարկում, այդ գրքերից յուրաքանչյուրի թողարկումից հետո նրա երկրպագուների թիվը նվազում է:
Դերասանուհին նաև շատ ամբարտավան է: Նա հեշտությամբ կարող է ոչ հարգալից վերաբերմունք դրսևորել շրջապատողների հանդեպ և ինչ-որ մեկին կտրուկ նկատողություն անել:
«Ես չեմ կարող ինձ թույլ տալ լինել մարդ, որը 2 000 դոլար է վաստակում ամսեկան»,- ասել է Գվինեթը՝ ի պատասխան մեղադրանքներին, որ Գվինեթի GOOP առցանց-անկետան, որը բաժանոդագիրներին էլեկտրոնային փոստով է ուղարկվում, առաջարկում է այնպիսի իրեր, որոնք նրանք իրենց պարզապես չեն կարող թույլ տալ:
Փելթրոուից «ճիշտ» օրգանական կոսմետիկայի գները տատանվում են 22 դոլարից (աչքերի մատիտի համար) մինչև 42 դոլար (տոնային հիմքի համար):
Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանիքին չսիրողների թվում նաև հայտնիներ կան, նրանց թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Օբաման Քարդաշյանների հայտնի հեռուստաշոուի մասին ասել է. «Չեմ սիրում, երբ աղջիկներս դիտում են այդ շոուն»:
Մի անգամ դերասանուհի Ռիզ Ուիզերսփունն ասել է. «Ուզո՞ւմ եք մի գաղտնիք բացեմ: Հոլիվուդում հնարավոր է հայտնի դառնալ և առանց անկեղծ ռեալիթի-շոուի:
Անկեղծ ասած՝ ես ամոթից կայրվեի և մահճակալի տակ կթաքնվեի մինչև հիմա, եթե որևէ խելացի կարիերայիս արշալույսին համացանցում իմ մասնակցությամբ սեքս-տեսանյութ հրապարակեր»:
Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգն էլ GQ-ին տված հարցազրույցում ասել է. «Ես նայում էի Քարդաշյան ընտանիքի շոուն և մտածում. «Միլիոններ վաստակելու համար պետք է պարզապես իրեն պահել գրողի տարած ապուշ և երևալ հեռուստացույցով: Լավ, ես նրանց չեմ դատում, թեև այո, դատում եմ, այն էլ ինչպես»:
Մադոննա
Մադոննայի մասին մի քանի տարի առաջ կտրուկ է արտահայտվել Էլթոն Ջոնը. 2012 թ. երաժիշտն անհիմն է համարել Մադոննային «Լավագույն երգ» անվանակարգում «Ոսկե գլոբուսի» շնորհումը: Մադոննան Էլթոնի ընտանիքի մտերիմ Լեդի Գագային մեղադրել է պլագիատի համար, Գագայի Born This Way երգը Մադոննային հիշեցրել է իր 1989 թ. Express Yourself ստեղծագործությունը:
Դա լցրել է Էլթոնի համբերության բաժակը, նա Մադոննային անվանել է բանականությունը կորցրած «տոնավաճառի մերկապարուհի», որի կարիերան մոտենում է մայրամուտին:
Շերոն Օսբորնը երգչուհուն մի անգամ անվանել է «հին դրամապանակ», որը դեռ հանդգնում է մանկական գրքեր հրատարակել: 2003-2006 թթ. երգչուհին թողարկել է 5 գիրք երեխաների համար:
«Նայեք այս խրտվիլակին: Նա մե՛կ ավազակ է, մե՛կ ձիավարուհի: Նա ընդհանրապես հիշո՞ւմ է՝ քանի տարեկան է»,- վրդովվել է Օսբորնը:
Քսենյա Սոբչակ
Այս ամռանը համացանցի օգտատերերը Սոբչակին քննադատել են իր @lofficielrussia հրատարակության շապիկի համար. նա շատ նիհար մոդելների է դրել. «Ես չեմ սիրում ճարպոտ մարդկանց: Այսինքն՝ ես դեռ կարող եմ հասկանալ հիվանդության պատճառով գերերին, բայց մնացածին՝ ոչ: Ես երբեք չեմ հասկացել ու արդեն երևի չեմ հասկանա «հետույք առանց սահմանների»-ի ֆենոմենը Քարդաշյանից, բայց ես ուրախ եմ, որ նորաձևության աշխարհում նախկինի պես նիհարությունը մեծ հաջողության պարտադիր պայման է, և պետք չէ խաբվել… Ավելի գեղեցիկ ոչինչ չկա, քան նիհար, սպորտային մարմինը: Իսկ մարմնի մեծ մասերով ու կլորություններով կանանց… թողեք բեռնատարի վարորդներին: Ամեն»:
Սոբչակի դեմ է եղել նաև հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան, որը կասկած է հայտնել, որ Քսենյան առողջ է. «Քսենյան պետք է իր առողջությամբ զբաղվի: Ստուգի լեղապարկը, օրինակ, չէ՞ որ դառնության արտահոսքը նրա մոտ արդեն շատ վաղուց խախտված է: Նաև որդեր՝ սարսափելի բան. լինելով մեր օրգանիզմում՝ դրանք ազդում են ոչ միայն մարսողության, այլև մտածողության վրա, առաջացնում են բացասական մտքեր, մարդուն ստիպում են զազրախոսել, չարանալ ու ատել»:




















































