«Նա իմն է, հոգեհարազատ է ինձ, ես զգում էի, որ նա ինչ-որ մի տեղ կա, բայց դեռ...». Հասմիկ Վերդյանը` կյանքում վայրէջքների ու վերելքների մասին
ЛАЙФ
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը, ով հանրությանն առավել հայտնի է սերիալային դերերով, վերջերս նկարահանվել է «Զգուշացե´ք, կանայք են» կինոկատակերգության մեջ:
Այսօր ձեզ ենք ներկայացնում դերասանուհու անձնական ու գործնական կյանքի որոշ մանրամասներ:
Ժամանակին դերասանուհին նշանված է եղել, սակայն հանգամանքների բերումով բաժանվել է իր սիրեցյալից: Հասմիկի նշանադրությունը բավական մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում, սակայն ոչ պակաս աղմկահարույց էր նաև նրա բաժանման մասին լուրը:
Հասմիկի նախկին նշանածը Կարեն Մարտոյանն էր, ով մասնագիտությամբ դերասանն է ու բացի դերասանական կարիերայից, Մոսկվայում սեփական բեզնես ունի:
Դերասանի ամուսնության առաջարկը երևի բոլորս ենք հիշում. Հասմիկի ներկայացման ավարտին Կարենը բարձրանում է բեմ և բոլորի աչքի առաջ ամուսնության առաջարկ անում: «Շուրջ 4 տարվա ծանոթներ ենք, իսկ ընկերություն անում ենք մոտ 1 տարի: Թատրոնում ծանոթացել ենք, թատրոնում էլ ամուսնության առաջարկ է արել, այնտեղ էլ տոնել ենք մեր նշանդրեքը: Սկզբնական շրջանում շփվել ենք համացանցի միջոցով, այնուհետեւ Կարենը եկավ Երեւան: Իմ դեպքում սեր չէր առաջին հայացքից. ժամանակի ընթացքում սիրահարվեցի եւ սիրեցի»,- հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է դերասանուհին:
Սակայն սիրահար զույգերի պատմությունն այնպես չի ընթանում, ինչպես պետք էր, որ ընթանա: Նշանադրությունից որոշ ժամանակ անց նրանք բաժանվում են: «Նշանս հետ տալուց հետո շատ դժվար ու սթրեսային վիճակում էի»,- նշել է նա:
Իսկ ահա այսօր դերասանուհու սիրտը կրկին զբաղված է: Հասմիկն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակում իր ընտրյալի հետ: Նշենք նաև, որ դերասանուհու ընտրյալը Հենրի Բարսեղյանն է:
]
Պատրաստեց Past.am-ը:




















































