Կհանդիպեն դատարանում․ Քիմ Քարդաշյանի պատճառով տղամարդը հաշմանդամ է դարձել
ЛАЙФՔարդաշյան ընտանիքի համար, մեղմ ասած, լավագույն ժամանակները չեն։ Ռեփեր Քանյե Ուեսթը սնանկացման շեմին է՝ 53 միլիոն դոլարի պարտք ունի։ Այժմ, նրա պարտքերը մարելու համար, Քանյեն եւ Քիմ Քարդաշյանը ստիպված են վաճառել իրենց «երազանքների տունը», որը զրոյից էին կառուցել։ Մինչ Քանյեն իր ֆինանսական հարցերն է լուծում, Քիմը նույնպես խնդիրների մեջ է հայտնվել։
Ոմն Ռաֆայել Լինարես նրան դատի է տվել ու խոշոր գումար է պահանջում։ 2014-ին Քիմը ավտովթարի էր ենթարկվել, նրա մեքենան հարվածել էր Լինարեսի մեքենային, եւ հիմա տղամարդը պնդում է, որ այդ վթարից հետո ինքը հաշմանդամ է դարձել։ Սակայն վթարի պահից 2 տարի է անցել, ու նոր-նոր է տղամարդը որոշել բարձրաձայնել այդ մասին։
Աղբյուրները նշում են, որ այդ վթարում իրոք Քիմի մեղքը շատ է, նա կարմիր լույսի տակով էր անցել՝ հեռախոսով խոսելով։ Մոտ օրերս դատարանը կորոշի, թե ինչ գումար է Քիմը վճարելու Լինարեսին։
Պատրաստեց Past.am-ը:



