Թրամփը Ռուսաստանից պահանջել է վերադարձնել Սնոուդենին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պետք է վերադառնա ԱՄՆ եւ կանգնի դատարանի առաջ: Այդ մասին միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական կուսակցությունից հավակնում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին, հայտարարել է նախընտրական հեռուստաբանավեճի ընթացքում: Նրա խոսքը մարտի 4-ին մեջբերել է ՌԻԱ Նովոստին:
«Ես հենց սկզբից ասում էի, որ Սնոուդենը լրտես է եւ պետք է վերադարձվի: Եվ եթե Ռուսաստանը հարգում է մեզ որպես երկիր, նա պարտավոր է վերադարձնել նրան»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակցին մեղադրում են լրտեսության մեջ, հայրենիք վերադառնալու դեպքում նրան մինչեւ 30 տարվա բանտարկություն է սպառնում:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян



