ՕԵԿ-ը նյարդայնացնում է նաեւ ընդդիմադիրներին.«Իրավունք»
ПОЛИТИКА«Իրավունք» թերթը գրում է. «ՕԵԿ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները խորհրդարանում խոսում են գրեթե ամեն ինչից: Ինչպես վերջերս հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, հինգ հոգանոց խմբակցությունով վեց հարց են տալիս: Երբ ընդդիմադիր խմբակցությունների ակտիվությանը երբեմն «թարս աչքով» է նայում իշխանությունը, սա ընկալում ես որպես իշխանություն-ընդդիմություն հավերժ պայքարի համատեքստում:
Արի ու տես, սակայն, որ ՕԵ խմբակցության ակտիվությունը նյարդայնացնում է նաեւ ընդդիմադիրներին: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, այսօր խոսելով խորհրդարանի արդյունավետ աշխատանքի մասին, ակնարկով քննադատեց ՕԵ խմբակցությանը: «Ինձ համար անհասկանալի է, երբ հինգ հոգանոց խմբակցությունից վեց հոգով ելույթ են ունենում, իսկ այդքանից հետո խմբակցության ղեկավարն է խոսում»:
ՕԵ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ էլ հակադարձեց. «Բա պիտի խոսենք: 25 հոգու տեղ էլ կխոսենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



