Փարիզում սկսվել է ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան-Ժակ Էյրոն առանձին հանդիպում են անցկացնում Փարիզում «նորմանդական քառյակի» բանակցություններից առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», նախարարները լավատեսորեն են տրամադրված առաջիկա հանդիպմանն ընդառաջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերգեյ Լավրովը Ուկրաինայի իրավիճակի կարգավորման շուրջ «նորմանդական քառյակի» հանդիպման նպատակով ժամանել է Փարիզ: Մարտի 1-ին ՌԴ ԱԳ նախարարը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



