Խնամքն անհրաժեշտ է յուրաքանչյուր տարիքում․ խնամքի միջոցներ՝ 20-25 տարեկանում
ЛАЙФՀաճախ երիտասարդ աղջիկներին թվում է, որ մաշկի խնամքով պետք է զբաղվել միայն 30 տարեկանից հետո։ Սակայն դա այդպես չէ՝ 20 տարեկանում էլ պետք է խնամել ու հետեւել։ 20-25 տարեկանն այն շրջանն է, երբ շատ անհանգստանալ մաշկի համար ու տարբեր քսուքներ օգտագործելու կարիք չկա։ Սակայն բարձիթողի վիճակում էլ թողնել չի կարելի։
Այս տարիքում ավելի լավ է տնական մեթոդներով խնամեք ձեզ։ Այս տարիքում պարտադիր պետք է հետեւել տնական խնամքի միջոցների այդ 4 բաղադրիչներին։
1, Մաքրում
Մաշկը կարելի է մաքրել ջրով, հատուկ քսուքներով։ Կարեւորը՝ չթողեք շպարը դեմքին ու այդպես չքնեք։
2, Տոնիկ
Տոնիկները սնուցում են մաշկը՝ լվացվելուց հետո ու պաշպանում մաշկի խոնավությունը։
3, Սնուցում
Մաքրելուց հետո մաշկը սնուցման կարիք ունի, հատկապես, եթե ճարպոտ մաշկ ունեք։ Երիտասարդ տարիքում վիտամիններով հարուստ միջոցներով կարող եք մաշկը սնուցել, օրինակ, մրգային դիմակներով։ Կտրատեք մրգերը, քսեք դեմքին, ապա լվացվեք։
4, Պաշտպանիչ միջոց
Վերջին քայլը պաշտպանիչ միջոցների օգտագործումն է։ Հատուկ քսուքներ օգտագործեք, որոնք մաշկը պաշտպանում են արտաքին միջավայրից, արեւի ճառագայթներից։
Պատրաստեց Past.am-ը:



