Իդեալական կուրծք՝ ընդամենը մեկ շաբաթում. մոռացեք կախված կրծքի մասին. 100%-ոց արդյունք
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Գեղեցիկ կուրծք ունելաու հարցում ձեզ կօգնեն վարժությունները: Կուրծքը բաղկացած է երկու հիմնական մկաններից: Կաթնագեղձերի և կրծքավանդակի տակով բազմաթիվ մանր մկաններ են անցնում, որոնք միանում են ուսի ոսկորին: Այդ մկաններն աշխատեցնելով՝ դուք ձեր կուրծքն իդեալական կդարձնեք և գձգեք կախված կուրծքը:
Կանանց մեծամասնությունը գերադասում է օգտագործել կրծքի համար նախատեսված տարբեր դիմակներ, կրեմներ և հատուկ փաթաթումներ, որոնք իբր ձգում են թուլացած մաշկը և մածացնում են կուրծքը: Ցավոք այդ միջոցների արդյունավետությունը մինիմալ է: Դիմակներ կարելի է օգտագործել, օրինակ մեղրով և ձվով, կակաոյի յուղով, սակայն պետք չէ հուալ, որ դրանք կձգեն մաշկը: Ֆիզիկական վարժություններ, ահա թե ինչ է պետք նման դեպքում, որն իրոք աշխատում է:
Ինչպես ձգել կուրծքը
1 Ձգումներ հատակից (արտակորում)
Ձեռքերը դրեք թևատակերի մակարդակի վրա՝ որովայնի վրա հատակին պառկած: Բարձրացրեք մարմինը՝ հեվելով կիսածալած ձեռքերի վրա, մեջքն ուղիղ պահեք: Հետույքը պետք է մեջքի հետ նույն մակարդակի վրա լինի, շատ ներքև մի իջեցրեք կամ բարձրացրեք վերև: Արտակորումներն օգնում են աշխատեցնել որովայնի և մեջքի մկանները: Դրանց շնորհիվ կուրծքը շուտով նկատելիորեն կձգվի: Սկսեք օրական 15 արտակորումներից:
2 «Գանտելներով» վարժություն
Այս վարժությունը կարելի է անել նստարանին պառկած կամ կանգնած: Ձեռքերն ուղիղ պահեք կրծքի առաջ, մի փոքր ծալեք արմունկները: Բռունցքները շրջեք տարբեր ուղղություններով: Ձեռքերը լայն բացեք և և մնացեք այդ դիրքով չորս վայրկյան, վերադարձեք սկսզբնական դիրքին: Կրկնեք 15 անգամ:
3 Մկրատներ
Պառկեք հատակին, բարձրացրեք ուղիղ ձեռքերը վեր, հենց ձեր դիմաց: Մատները պետք է դեպի վեր ուղղված լինեն և ամուր իրար սեղմված: Լարեք ձեռքերն ու կուրծքը, արագ-արագ խաչաձև, մկրատաձև շարժումներ արեք:
4 Ճնշում բռունցքների վրա
Նստեք սեղանի շուրջ, ձեռքերը դրեք ձեր առջև՝ ուսերի լայնությամբ, բռունցք արեք: Այժմ ձեր ամբողջ քաշով հենվեք բռունցքների վրա, կրծքում լարվածություն զգացեք: Վարժությունը դանդաղ կատարեք, կրկնեք 15 անգամ:
5 Ճնշում ափերի վրա
Ուղիղ կանգնեք, ոտքերը բացեք ուսերի լայնությամբ, հետ քաշեք փորը: Ձեռքի ափերը ձեր դիմաց պահեք՝ կրծքի մակարդակին: Ուժեղ ճնշում գործադրեք ափերի վրա՝ դրանք ամուր իրար սեղմելով 10 վայրկյանների ընթացքում: Կրկնեք 15 անգամ:
6 Իրանի բարձրացում
Պառկեք որովայնի վրա: Վեր բարձրացրեք ձեր իրանի վերևի հատվածը, ձգեք, լարեք որովայնը, մեջքի մկանները և ձեռքերը: Ձեռքերն ուղիղ ձգած պահեք ձեր առջև: Կրկնեք 15 անգամ:
Անպայման կրծքի թեթև մերսում արեք, որը կխթանի ավշային դրենաժին և այդ նուրբ հատվածի արյան շրջանառությանը: Միշտ ուշադրություն դարձրեք ձեր կրծկալի ճիշտ ընտրությանը: Այն չպետք է սեղմի կուրծքը:
Սխալ ընտրված ներքնազգեստի պատճառով կրծքի մաշկի վիճակը վատանում է: Այս վարժությունները կատարելով, դուք շատ շուտ փոփոխություններ կզգաք՝ դեպի լավը: Կուրծքն ավելի երիտասարդ, ձիգ տեսք կունենա:






