Աչքերի գույնն ու մարդկային բնավորության տիպը
ЛАЙФԱչքերը հոգու հայելին են: Սա ոչ միայն ունի հոգեբանական նշանակություն, այլ նաև ֆիզիկական: Ըստ աչքերի գույնի, կարելի է որոշել նաև մարդկային բանավորությունը:
Մուգ շագանակագույն կամ սև աչքեր
Այսպիս մարդիկ շատ տաքարյուն են, նրանց կարելի է համարել ի ծնե լիդերներ: Նրանք բնության մեջ հազվադեպ են հանդիպում: Հետազոտությունն ապացուցում է, որ աչքերի նման գույն ունեցող մարդիկ ավելի քիչ են խմում և ավելի մեծ հաջողությունների են հասնում սպորտում և բիզնեսում:
Բաց շագանակագույն աչքեր
Այսպիսի մարդիկ շատ երազկոտ են,հաճախ ճախրում են երկնքում ,մտքով հեռուն են սլանում:Նրանց բնորոշ են բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են անվստահությունը, գաղտնիությունը, միայնակությունը:Նրանք շատ փխրուն և նուրբ են, ովքեր հեշտությամբ են ենթարկվում ուրիշներին:
Դարչնագույն աչքեր
Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց, որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ, սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել:
Կապույտ աչքեր
Կապույտ աչքերով մարդիկ ռոմանտիկ են, երազկոտ, խոցելի և զգայուն: Սիրում են երազել, լավ զարգացած է երևակայությունը: Նրանք նպատակասլաց են, պահանջկոտ թե իրենց, թե շրջապատի մարդկանց նկատմամբ, սիրում են բազմազանություն: Հակված են դեպրեսիաների, քմահաճ են:
Կանաչ աչքեր
Կանաչ աչքերով մարդիկ հաստատակամ են, հետևողական, սկզբունքային ու նպատակասլաց: Սրանք շատ մեղմ են եւ ոչ կոնֆլիկտային, հավատարիմ են, բայց նաև պահանջկոտ: Սովորաբար նրանք գիտեն, թե ինչ են ուզում և իրենց աշխատասիրության շնորհիվ հետևողականորեն հասնում են իրենց նպատակներին: Նրանք կարողանում են շատ լավ ճանաչել մարդկանց, իրատես են և արդարացի:



