Maga Dance Show կներկայանա նոր համերգային ծրագրով. լուսանկարներ
ФОТО
Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել գեղեցիկ համերգային ծրագիր, որին մասնակցել են Maga Dance Shouw և "Վաղարշապատ" երգի, պարի համույթը: Նրանք զարմանալիորեն ներդաշնակ կերպով ներկայացրել են ժողովրդական ու մոդեռն ոճի պարերը: Հետաքրքիր էր երիտասարդ պարուհի Մագայի մահից հետո խմբի անդամները ինչպես են շարունակել իրենց գործունեությունը:
Այդ պատճառով զրուցեցինք խմբի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Անուշ Գիժլարյանի հետ, ով Մագայի հարազատ քույրն է:
-Ողբերգական դեպքից հետո կոտրվել էինք, հուսահատությունը խեղդում էր մեզ, սակայն որոշ ժամանակ անց վերականգնվեց խմբի գործունեությունը: Բոլորիս մեջ այն գիտակցությունն էր, որ իրավունք չունենք հանձնվելու, պետք է իրականացնողը դառնանք նրա կիսատ երազանքների:
-Փաստորեն համագործակցում եք այլ պարային խմբերի հետ:
-Այո, հաճույքով: Ամիսներ առաջ "Վաղարշապատ" երգի պարի համույթի կողմից համատեղ համերգի հրավեր ստացանք ու սիրով համաձայնեցինք ներկայանալ հանդիսատեսին: Պարբերաբար Հայաստանում, ինչպես նաև երկրից դուրս մեր ստուդիայի սաները մասնակցում են տարբեր մրցույթների և ի ուրախություն մեզ վերադառնում են մրցանակներով, պատվոգրերով:
-Առաջիկայում ինչ ծրագրեր ունեք:
-Ապրիլի 17-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ի հիշատակ Մագայի տեղի կունենա Maga Dance Show- ի մենահամերգը: Ներկայանալու ենք բազմաժանր ծրագրով ու պիտի հնարավոր ամեն բան անենք, որպեսզի հանդիսատեսը դահլիճից հեռանա հիացմունքի, հուզմունքի զգացումներով: Այդ համերգին մասնակցելու են հայտնի, սիրված երգիչ-երգչուհիներ, որոնք կլցնեն դահլիճը իրենց գեղեցիկ ձայնով ու կատարումով, իսկ մենք ևս մեկ անգամ կապացուցենք, որ պարը արվեստի ամենաճկուն և դիտարժան ճյուղն է:
Պատրաստեց Past.am-ը:




















































