Խիստ, բայց արդյունավետ դիետա
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Կեֆիրի արագ դիետան ամբողջովին համապատասխանում է անվանը` այն հիմնականում բաղկացած է կեֆիրից, այն բավական խիստ է, բայց միեւնույն ժամանակ արդյունավետ: Այդ դիետայի ընթացքում պետք է զերծ մնալ շաքարից, աղից, սուրճից եւ սեւ թեյից: Փոխարենը կարող եք սովորական ջուր խմել` առանց սահմանափակումների:
Օր 1`
Կես լիտր կեֆիր` 1 տոկոսանոց եւ 400 գրամ խաշած կարտոֆիլ` առանց աղի` ողջ օրվա ընթացքում
Օր 2`
Կես լիտր կեֆիր` 1 տոկոսանոց եւ 400 գրամ անյուղ կաթնաշոռ` ողջ օրվա ընթացքում
Օր 3`
Կես լիտր կեֆիր` 1 տոկոսանոց եւ 400 գրամ մրգեր` բացի խաղողից ու բանանից` ողջ օրվա ընթացքում
Օր 4`
Կես լիտր կեֆիր` 1 տոկոսանոց եւ 400 գրամ խաշած կրծքամիս` ողջ օրվա ընթացքում
Օր 5`
Կես լիտր կեֆիր` 1 տոկոսանոց եւ 400 գրամ մրգեր` բացի խաղողից ու բանանից` ողջ օրվա ընթացքում
Օր 6`
Բեռնաթափման օր, միայն 1.5 լիտր սովորական ջուր` ողջ օրվա ընթացքում
Օր 7`
Կես լիտր կեֆիր` 1 տոկոսանոց եւ 400 գրամ մրգեր` բացի խաղողից ու բանանից` ողջ օրվա ընթացքում



