Ո՞րն է համեմունքների արքան ու նաև արիություն խորհրդանիշը
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Հին հռոմեացիները համոզված էին, որ սխտորը խթանում է ուժերը, ամրացնում ոգին և բուժում գրեթե բոլոր հիվանդությունները: Սխտորը պարտադիր ընդգրկվում էր լեգիոներների սննդի մեջ, գլադիատորներին ստիպում էին օրվա մեջ մի քանի անգամ սխտոր ուտել, քանի որ համոզված էին, որ այն հաղորդում է արիություն և արհամարհանք` մահվան հանդեպ: Նույնիսկ կայսրերը սխտորի հանդեպ «բարյացակամ էին». հաճախ պալատականների հետ հաղորդակցվելուց առաջ նրանք միտումնավոր սխտոր էին ուտում և դրանով իսկ պաշտպանվում անցանկալի մտերմությունից ու հիվանդություններից:

Հին Եգիպտոսում էլ էր սխտորը ուժի խորհրդանիշ էր: Հին հունական պատմիչ Հերոդոտեսը գրում է.«Եգիպտական բուրգերի շինարարներին ուժ էին տալիս մի քանի մթերքներ, մասնավորապես, նրանց համար գնվել է 1600 տաղանդ արծաթ (30 մլն. դոլար) արժողությամբ բողկ, սոխ և սխտոր»:



