«Իրատես de facto». Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը առարկություններ է ունեցել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առնչությամբ
ПОЛИТИКАԹերթն իր «Ասում են, թե...» խորագրի ներքո գրում է.
«Ասում են, թե արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի անակնկալ հրաժարականը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով: Նախարարը, որ անհասկանալի պատճառներով ընդգրկված չէր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում, առարկություններ է ունեցել նոր հայեցակարգի առնչությամբ: Սակայն այս տեսակետը հերքում են լուրերը, որ արդարադատության նախարար է նշանակվելու ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Թե ՀՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ Արծվիկ Մինասյանը չեն հաստատում լուրը, բայց դա հին կովկասյան ավանդույթ է ամեն ինչ ժխտել մինչև հրամանագիրը: Արծվիկ Մինասյանի նշանակմանը կողմ է ՀՀ նախագահը, դեմ ՀՀ վարչապետը: Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարի պաշտոնում դեռ երեք տարի առաջ տեսնում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին: Այն ժամանակ Արփինե Հովհաննիսյանն էլ չէր ժխտում օրենսդիրից գործադիր տեղափոխվելու տարբերակը՝ առանց ճշտելու պաշտոնը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



