Նատալյա Օրեյրոն, ով հանուն սիրեկանի լքել էր ամուսնուն, խելքի է եկել (լուսանկարներ)
ЛАЙФԼատինաամերիկյան սերիալների աստղ Նատալյա Օրեյրոն վերադարձել է ամուսնու՝ Divididos խմբի ղեկավար Ռիկարդո Մոլյոյի մոտ։ Դերասանուհին 4 ամիս առաջ հեռացել էր ամուսնուց՝ հանուն սիրեկանի, եւ 4 ամիս չէր կարողանում հասկանալ՝ ամուսնու հետ է ուզում մնալ, թե սիրեկանի։ Սակայն ի վերջո նա որոշել է մնալ ամուսնու հետ, եւ այդ մասին բոլորին հայտարարել է որդու՝ Մարլինի 4-ամյակի օրը։
38-ամյա Օրեյրոն նախորդ տարվա աշնանը հեռացել էր 58-ամյա ամուսնուց։ Նա ասել էր, որ ուրիշին է սիրահարվել՝ 37-ամյա դերասան Բենխամին Վիկունյային։ Նրանք ծանոթացել էին հերթական սերիալի նկարահանման ժամանակ։ Ընդ որում՝ Բենխամինը հանուն Օրեյրոյի լքել էր կնոջը եւ երկու երեխաներին։ Դերասանների սիրավեպը տեւեց մի քանի ամիս։ Սակայն Օրեյրոն իմացել էր, որ Բենխամինը դավաճանել է իրեն, իսկ ահա ամուսինը հավատարմորեն սպասում է իրեն, եւ վերադարձել է ամուսնու մոտ։




Պատրաստեց Past.am-ը:



