ՇՀԿ-ի եւ ԵԱՏՄ-ի երկրները տնտեսական գործընկերության համաձայնագիր են պատրաստում
МЕЖДУНАРОДНОЕՇանհայի համագործակցության կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական միության երկրները տնտեսական մայրցամաքային գործընկերության համաձայնագիր են պատրաստում: Այդ մասին, հայտնել Է ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով ռուս-չինական շինարարական համաժողովում:
«2015 թվականի դեկտեմբերին ՇՀԿ-ի ղեկավարների խորհրդում հնչեց ՇՀԿ-ի ազատ առեւտրի գոտու մասին լրջորեն մտածելու ղազախստանցի մեր գործընկերների առաջարկը: Մենք ոչ թե պարզապես այն ընդունեցինք Չինաստանի պատվիրակության հետ միասին, մենք զարգացրեցինք այդ գաղափարը եւ այժմ փաստորեն տնտեսական մայրցամաքային գործընկերության, ՇՀԿ-ի շրջանակներում համապարփակ պայմանագրի մշակման մոտեցումներ ենք պատրաստելու»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



