Հանրահայտ աստղեր, որոնք չնայած փայլուն կարիերային, երբեք «Օսկարի» չեն արժանացել (լուսանկարներ)
ЛАЙФ
Երեկվանից միջազգային հանրությունը քննարկում է Լեոնարդո Դի Կապրիոյի՝ երկար սպասված «Օսկարը»։ Սակայն կան ոչ պակաս հայտնի ու տաղանդավոր աստղեր, որոնք մինչեւ հիմա «Օսկարի» չեն արժանացել՝ չնայած փայլուն կարիերային։
1, Ջոնի Դեփ
Հոլիվուդյան ամենավառ ու բարձր վարձատրվող դերասաններից մեկը 3 անգամ առաջադրվել է «Օսկարի», սակայն ոչ մի անգամ չի ստացել այն։
2, Բրեդ Փիթ
Փիթն առաջին անգամ առաջադրվել է այս մրցանակին 1996-ին, դրանից հետո՝ եւս մի քանի անգամ, բայց այդպես էլ «Օսկարի» չի արժանացել։
3, Թոմ Քրուզ
3 անգամ առաջադրվել է «Օսկարի», սակայն երբեք չի ստացել այն։
4, Կատրին Դենեվ
Հռչակավոր այս դերասանուհին միայն մեկ անգամ է առաջադրվել, սակայն չի ստացել «Օսկար»։
5, Ջուլիանա Մուր
Այս ամերիկուհին ամեն անգամ հայտնվում է «Օսկար» մրցանակաբաշխությանը, 4 անգամ առաջադրվել է, սակայն մինչ օրս ոսկե արձանիկը չի կարողացել տանել տուն։
6, Մոնիկա Բելուչի
Նրա գեղեցկությունն ու սեքսուալությունը թերեւս ոչ մի դերասանուհի չունի, նա շատ զգուշորեն է ընտրում դերերը, ամեն տեղ չէ, որ նկարահանվում է, սակայն մինչ օրս «Օսկարի» չի արժանացել։
Պատրաստեց Past.am-ը:




















































