Էդվարդ Նալբանդյանն այլընտրանք չի տեսնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
ПОЛИТИКАԼեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը նպաստող քայլերն ու ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են ստատուս քվոյի պահպանմանը: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ամփոփելով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հա նդիպման արդյունքները:
«Մենք համակարծիք ենք համանախագահների և Եվրամիության հետ, որ ստատուս քվոյի պահպանումը չի բխում կողմերի շահերից։ Սակայն ակնհայտ է, որ իրավիճակի սրմանը նպաստող քայլերը, հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառության մերժումը, բանակցային ձևաչափի փոփոխման փորձերը, հետաքննության մեխանիզմի ստեղծումից հրաժարումը, ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են հենց ստատուս քվոյի պահպանմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Նախարարը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին այլընտրանք չկա:



