Մրգերի կեղևները՝ քաղցկեղի դեմ լավագույն միջոց
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Կիվիի կեղևը օգտակար է և այն խորհուրդ է տրվում օգտագործել սննդում: Կեղևը հարուստ է սննդային մանրաթելերով և վիտամին C-ով:
Կիտրոնի և նարնջի կեղևը, որ շատերը նախընտրում են դեն նետել, իրականում այնքան օգտակար է, որ նույնիսկ կանխարգելում է քաղցկեղի զարգացումը:
Այն պաշտպանում է մեր օրգանիզմը բազմաթիվ թունավոր նյութերի բացասական ներգործությունից: Սակայն այն նույնպես պետք է մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ:
Խնձորի կեղևը պարունակում է մարդու օրգանիզմի համար օգտակար ավելի շատ քիմիական մասնիկներ, քան հենց ինքը միրգը, որոնք կարգավորում են ճնշումը:
Խնձորի կեղևը 6 անգամ ավելի շատ է պարունակում ֆլավոնիդներ (ֆենոլային միացություններ, որոնք կարող են փոխել շատ ֆերմենտների ակտիվությունը), քան միրգը: Բացի այդ, կեղևն ունի նաև ավելի մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ:



