Ինձ մի զանգահարեք. Աննա Գրիգորյան
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Մոդել, դերասանուհի Աննա Գրիգորյանի անվան շուրջ վերջին օրերին չեն դադարում մեղադրական քննարկումները: «Դոմնիո»-ի դերասանուհին իր Instagram-ի էջում «վեճի» էր բռնկվել մի երիտասարդի հետ՝ նրան գրելով «Համարդ գրի, հարցերդ լուծեմ, այ հոգնած»:
Դերասանուհու նման խոսելաձեւն իսկական իրարանցում է առաջացրել, Life.panorama.am-ն էլ փորձեց մոդել-դերասանուհուց մեկնաբանություն ստանալ նրա նման պահվածքի վերաբերյալ՝ ակնկալելով, որ նա կփորձի մեղմացենլ իր անձի շուրջ ձեւավորված կարծիքները, սակայն մեր հեռախոսազանգին Աննա Գրիգորյանը պատասխանեց կտրուկ.
«Ներողություն եմ խնդրում՝ ինձ մի զանգահարեք, զանգեք մենեջերիս»,- ասաց Աննա Գրիգորյանն ու կախեց հեռախոսը՝ անգամ չասելով մենեջերի անունը:
Մենք կապ հաստատեցինք նաեւ դերասանուհու մենեջերի հետ, ով սակայն խնդրեց ավելի ուշ խոսել, իսկ ժամեր անց կրկին նրա հետ կապ հաստատելով՝ տվեց հետեւայլ պատասխանը.
«Աննա Գրիգորյանը չի ուզում որեւէ մեկնաբանություն տալ»:
Հ.Գ. Իրենց պահելաձեւի վերաբերյալ մեկնաբանություն տալու կամ չտալու իրավունք ունի յուրաքանչյուրը, այլ հարց է, երբ չեն պահպանվում շփման տարրական կանոնները եւ բարեկիրթ խոսելու ընթացքում անջատում են հեռախոսը:



