Դեռահասը բռնաբարել ու սպանել է ուսուցչուհուն դպրոցի զուգարանում
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Մասաչուսեց նահանգում դաժան սպանություն է տեղի ունեցել։
Անչափահաս տղան բռնաբարել ու սպանել է ուսուցչուհուն դպրոցի զուգարանում։ Մինչ մյուս աշակերտները ստուգողական էին գրում, Ֆիլիպ Չիզմը այլ բանով է զբաղվել։
24-ամյա ուսուցչուհին ասել է, որ նա ստիպված կլինի մնալ դասերից հետո եւ վերահանձնել ստուգողականը։ Ուսուցչուհին ասել է, որ տղան նոր է այդ դպրոց տեղափոխվել, դրա համար էլ չի հասցնում, պետք է լրացուցիչ պարապի։ Այս խոսքերը հունից հանել են տղային. ժամեր անց, նա, դանակով զինված, ուսուցչուհու հետեւից մտել է զուգարան, նրան բռնաբարել, ապա կտրել կոկորդը։ Նա ուսուցչուհու դին նետել է աղբամանն ու հեռացել։
Մարմնի վրա անչափահասը գրել էր՝ ատում եմ ձեզ բոլորիդ։
Սպանությունից հետո նա սառնասրտորեն գնացել է կինոթատրոն, որտեղ էլ ոստիկանները ձերբակալել են նրան։ Նշվում է, որ տղան հավատացյալ ընտանիքում է մեծացել, վերջերս ծնողները բաժանվել են, ինչը նա ծանր էր տանում։ Դատարանը անչափահասին ցմահ է դատապարտել, իսկ որոշումը նա կկարողանա բողոքարկել միայն 40 տարի անց։
Պատրաստեց Past.am-ը:



