Ավրաամ Ռուսոն պատմել է իր առաջին սիրո մասին
ЛАЙФStyle.news.am-ը գրում է.
Հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսոն հիշել է իր պատանեկությունն ու պատմել իր առաջին սիրո մասին, որը պարզվում է հոգեւորականի դուստր է եղել:
«Իմ առաջին սիրո պատմությունը շատ հետաքրքիր էր: Երբեմն հիշում եմ ու զարմանում, թե ինչ ապրումներ եմ ես այն ժամանակ ունեցել: Ես այդ ժամանակ իմ ընտանիքի հետ Լիբանանում էի ապրում: Իմ ուշադրությունն անմիջապես գրավել էր մի հիասքանչ աղջիկ: Նա հոգեւորականի դուստր էր, ինձանից բավականին մեծ: Մենք նույն բակում էինք ապրում: Նա շատ հոգատար էր իմ նկատմամբ, ինձ մոր պես էր վերաբերվում: Բայց իհարկե նա ինձ հետ նաեւ մի քիչ մեղանչում էլ էր: Շատ կրքոտ էր համբուրում: Դրանք իմ առաջին համբույրներն էին, որոնք ես հիշում եմ ամբողջ կյանքում»,- մեջբերում է Ռուսոյի խոսքերը «Дни»-ն՝ վկայակոչելով «Собеседник»-ը:
Երգիչը խոստովանել է, որ տարիքային տարբերությունն իրեն չէր վախեցնում, բայցեւայնպես այդ սիրո պատմությունը շատ շուտ էր ավարտվել: Ընտանիքի հետ Ավրաամը տեղափոխվել էր Ֆրանսիա՝ մշտական բնակության: Հոգեւորականի դստեր հետ կապը խզվել էր, բայց Ավրաամը չէր հուսահատվել: Նա հասկացել էր, որ սերը հրաշալի զգացմունք է ու այդ ժամանակվանից ի վեր միշտ սիրահարվում է:

«Սերը պետք է բոլոր մարդկանց համար առաջնային լինի»,- պարզաբանել է Ռուսոն,- չէ՞ որ բոլորս լույս աշխարհ ենք եկել սիրո շնորհիվ: Առանց սիրո մարդը մահացած է: Նա շատ վտանգավոր է, քանի որ ունակ է ամենասարսափելի արարքների: Դրա համար էլ ես խորհուրդ եմ տալիս՝ սիրեք ու սիրված եղեք: Բայց միայն պատասխան սիրով: Իմ կյանքում եղել է նաեւ անպատասխան սեր: Ոչ մի լավ բան այն չի խոստանում: Անպատասխան սերը սարսափելի է: Այն մարդուն կարող է խելահեղության հասցնել: Երբ ես մեծացա, գիտակցեցի անպատասխան սիրո բոլոր թերությունները ու վերջ տվեցի դրան: Երբ դու խոսում ես, բայց խոսքերդ անպատասխան են մնում, ուրեմն իմաստ չունի շարունակել պայքարը: Պետք է դրական պատասխան լինի, ա՛յդ դեպքում սերը ուրախություն կպատճառի: Կստացվի համեղ սեր, որը մեզ հետ հրաշքներ կգործի»:
Հիմա հրաշքներ է գործում երաժշտի կինը՝ Մորելան, որին նա համարում է իր կյանքի գլխավոր սերը: Կինը նրան երկու հիասքանչ դուստրեր է պարգեւել:



