Ընտիր խաչապուրի պատրաստելու բաղադրատոմս
ЛАЙФԽաչապուրին Վրացական խոհանոցի գոհարներից է:Հենց այս ուտեստի շնորհիվ Վրաստանը մի շարք երկրներում էլ ավելի ճանաչված դարձավ:Խաչապուրի պատրաստելու շատ բաղադրատոմսեր կան,բայց ցանկացածն իր մեջ պարունակում է որոշակի գաղտնիք:Մենք առաջարկում ենք այս բաղադրատոմսը և բացում դրա գաղտնիքները:Հետևեք բաղադրատոմսին և հրաշալի խաչապուրին երաշխավորված է:
Ահա, թե ինչ պետք կգա մեզ.
3 բաժակ ալյուր
1 բաժակ կեֆիր
2 ձու
1 թեյի գդալ աղ
1 թեյի գդալ շաքարավազ
0,5 թեյի գդալ սոդա
1 բաժակ ձեթ
400 գրամ պանիր
50 գրամ կարագ
Պատրաստման ընթացքը
1.Հարեք 1 բաժակ կեֆիրը,1 ձուն,շաքարավազը,աղը և ձեթը
2.Վերցրեք 2 բաժակ ալյուրը(1-ը օգտագործելու ենք ավելի ուշ) և դրա մեջ ավելացրեք սոդան ու խառնեք:Այս ամենը լցրեք կեֆիրից ստացված խառնուրդի մեջ:
3.Այս ամենից ստացեք խմորը:Ի դեպ ճիշտ խմորը պետք է մի քիչ կպչի Ձեր ձեռքերին:Փակեք ալյուրը կտորով ու մի փոքր թողեք մնա այդ վիճակում:
4.Հիմա ստանանք միջուկը.Վերցրեք մեծ անցքերով քերիչն ու քերեք պանիրը:Ստացվախին ավելացրեք 1 ձու և հարեք:
5.Վերադառնանք խմորին:Պտտեք այն այնպես,որ ստանա խողովակի տեսք ու բաժանեք 7 մասի:
6.Այդ 7 մասերից յուրաքանչյուրը բացեք ու մեջտեղի մասում որոշակի գոգավորություն ստեղծեք:Մեջտեղի մասում դրեք պանիրի և ձվի խառնուրդը
7.Վերցրեք խմորների ծայրերը բերեք կենտրոն ու միացրեք իրար
8.Բոլոր մասերը երկու կողմից ալյուրապատում ենք
9.Վերցնում ենք 7 մասերն ու տեղադրում արդեն տաքացած թավայի վրա`առանց ձեթի:Տապակում ենք 2 կողմերն էլ,կափարիչը փակ վիճակում
10.Վերջում խաչապուրիներին քսեք մի փոքր կարագ



