Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի արտարժույթի պահուստը 10 տոկոսով նվազել է
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվները 2016 թվականին հունվարի 1-ին, 2015 թվականի սկզբի համեմատ, 9,5 տոկոսով նվազել են:
Այս մասին, հայտնում է ադրբեջանական ֆինանսական marja.az կայքը` հղում կատարելով Նավթի հիմնադրամի զեկույցին:
Նշվում է, որ 2006-2007 թվականների համեմատ 4,24 եւ 4,49 տոկոս եկամուտով աշխատող Հիմնադրամի` 2015 թվականին ակտիվների գծով եկամտաբերությունը կազմել է 1,24 տոկոս: Հիմնադրամում ամենացածր եկամտաբերությունը` 0,99 եւ 0,83 տոկոս, եղել է 2010 եւ 2011 թվականներին:
Հիմնադրամը ցածր եկամտաբերությունը կապում է միջոցների ամենացածր ռիսկայնություն ունեցող ակտիվներում ներդրում կատարելու հետ:
Ըստ կայքի` Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները վերջին 10 տարում 3,4 անգամ նվազել են:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...



