Դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի ազգային գրադարան
МЕЖДУНАРОДНОЕԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 28-ին այցելել է ԻԻՀ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գործող Իրանի ազգային գրադարան և արխիվի կազմակերպություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի ընթացքում ՀՀ դեսպանը կազմակերպության ղեկավար Սեյեդռեզա Սալեհի Ամիրիի հետ քննարկել է երկու երկրների ազգային գրադարանների միջև համագործակցության հաստատման, գրքերի պահպանման, հայ-իրանական մշակութային կապերի խորացման հարցերը:
Տեղի է ունեցել նաև շրջայց, որի ընթացքում ներկայացվել է Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության գործունեությունը, կառուցվածքը, ինչպես նաև հնագույն արխիվային ձեռագրեր և նյութեր:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



