Մարտի 1-ից Թբիլիսիի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցնում է ցերեկային չվերթերը
ОБЩЕСТВОԹբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանը մարտի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ինքնաթիռների սպասարկման հատուկ ժամանակավոր գրաֆիկ է սահմանում, որի ընթացքում չեն իրականացվելու ցերեկային չվերթեր:
Ինչպես ասված է օդանավակայանի վարչակազմի հաղորդագրության մեջ, ցերեկային չվերթերի դադարեցման պատճառը թռիչքավայրէջքային գոտու վերակառուցման աշխատանքներն են, ինչի պատճառով ցերեկային չվերթերը կիրականացվեն գիշերային ժամերին:
«Ժամանակացույցի համաձայն՝ օդանավակայանը բոլոր ինքնաթիռների թռիչքի եւ վայրէջքի համար փակ կլինի մարտի 1-ից մինչեւ 27-ը ժամը 09:30-ից մինչեւ 15:00-ն, մարտի 27-ից մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ՝ ժամը 10:00-ից մինչեւ 20:00-ն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ներկայում Թբիլիսի չվերթեր են կատարում 30 ավիաընկերություններ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:



