«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ տարի փետրվարի 12-ի դեպքերից հետո, երբ ԲՀԿ-ի ղեկավարումը ստանձնեց Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ում խժդժությունները չեն դադարում: Նախ արտահոսք սկսվեց կուսակցությունից, իսկ երբ հայտարարվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին, կրքերը թեժացան: ԲՀԿ-ի գործարարների մեծ մասը ցանկանում է իշխանության հետ համագործակցել, ավելին` ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը վերջերս բացահայտ հայտարարեց` ինչպե՞ս է, որ հինգ հոգանոց խմբակցությանը` ՀՅԴ-ին ՀՀԿ-ն առաջարկ է անում, իսկ 30 հոգանոց խմբակցությանը` ԲՀԿ-ին, ոչ: Հայտարարությունից օրեր անց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը, ով համատեղության կարգով նաեւ մամլո խոսնակի պարտավորություններն էր կատարում, հայտարարեց` այլեւս կուսակցության մամլո խոսնակը չէ: Այս հայտարարությունն առաջացրեց նոր հարցեր` հնարավո՞ր է կուսակցությունը մինչ խորհրդարանական ընտրություններ տրոհվի: «Իրավունք»-ն այս հարցերի պատասխանները փորձեց պարզել ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ ճեպազրույցում:
Պրն Մանուկյան, թեեւ նոր եք վերադարձել արտերկրից, բայց տեղյակ եք, որ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն այլեւս կուսակցության մամլո խոսնակը չէ: Տեղյա՞կ եք` իրական պատճառը ո՞րն է: Ինչ է, ի վերջո, կատարվում ԲՀԿ-ում:
Վայր դնելու մասին իմացել եմ, բայց Վահան Բաբայանի հետ դեռ չեմ զրուցել: Վաղը հանդիպում պետք է լինի, որից հետո կարող եմ մանրամասն ասել` ինչ է եղել:
Հանդիպումը Դուք եք նախաձեռնել:
Այո: Ինձ մոտ եմ հրավիրել:
Նաիրա Զոհրաբյանը տեղյա՞կ է: Սովորաբար նման քննարկումներ հրավիրում է կուսակցության ղեկավարը:
Ես ԲՀԿ-ի քաղխորհրդի աշխատանքները համակարգողն եմ եւ ինքնուրույն իրավունք ունեմ նման բան անելու: Այնպես չէ, որ մտնում եմ տիկին Զոհրաբյանի դաշտ: Ամեն մեկս մեր գործառույթներն ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



