«Դաշնակցականները փորձել են մահափորձ իրականացնել Վազգեն Սարգսյանի նկատմամբ և գցել Վանո Սիրադեղյանի վրա»
ПОЛИТИКАՕրերս ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ասաց, որ «Դաշնակցության» ներկայացուցիչներից հետո Հայաստանում չի եղել որևէ քաղբանտարկյալ: Past.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Զհանգիրյանը սկզբում ասաց, որ ծանոթ չէ հայտարարությանը: Այնուհետ Զհանգիրյանը հավելեց. «Մեկնաբանելու նյութ չկա»:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ ասաց. «Դա «Դաշնակցության» և Արմեն Ռուստամյանի բարոյական կերպարի արտացոլումն է: Իրենք կալանավորվել էին ահաբեկչության հոդվածով: Իրենք փորձում էին պատերազմի ծանր տարիներին մահափորձ իրականացնել Վազգեն Սարգսյանի նկատմամբ և գցել Վանո Սիրադեղյանի վրա: Դա եղել է իրենց սցենարը, որ ամբողջ երկիրը քաոսի վերածեն պատերազմի ժամանակ: Գործեր հարուցելու «կնքահայրը» եղել է Սերժ Սարգսյանը, որն այն ժամանակ նոր էր ստանձնել ՀՀ ներքին գործերի և ազգային անվտնգության նախարարի պաշտոնը: Եթե խնդիր ունեն, կարող են դատի տալ Սերժ Սարգսյանին, որ անարդարացի հոդվածով տարիներ շարունակ իրենց մեկուսացրել է: ՀՅԴ անդամներն ազատ արձակվեցին, երբ իրավիճակ փոխվեց՝ Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահ: Հիմա նորից մտել են կոալիցիա և արդարացնում են իրենց հանցավոր գործարքը»:
Լևոն Փանոսյան



