«Լկտի բառապաշարով նախկին մատուցողուհի»․ Աննա Գրիգորյանին ուղղված մեղադրանքների և նրա պատասխանի մասին
ЛАЙФ«Երբ էժանագին սրճարանի մատուցողուհուն դերասանուհի ես դարձնում, պատասխանդ լինում է «Արի հարցերդ լուծեմ, այ հոգնած»-ը։ Երեկ կարդացի, թե Աննա Գրիգորյանն իրեն ինչ արտահայտություն է թույլ տվել ու առհասարակ իրեն ինչպես է պահում մարդկանց հետ։ Սուտ կլինի, որ ասեմ, թե զարմացա։ Աննան միշտ էլ այդպիսին է եղել, բայց քանի որ առաջ այլ գործով էր զվաղվում, նրա բառապաշարի վրա ուշադրություն դարձնող չկար։
Այո, Աննան տարիներ շարունակ մատուցողուհի է եղել Երևանի սրճարաններից մեկում ու ասեմ՝ առանձնապես չի փայլել իր դաստիարակված խոսքով ու կոկիկ վարքով… մանրամասների հարցում լռում եմ՝ չցանկանալով վնասել նրան… ու այն, որ այսօր արդեն դերասանուհի Աննան իրեն թթու խոսք ասած երիտասարդին պատասխանում է «Համարդ գրի, հարցերդ լուծեմ, այ հոգնած» տեքստով ու իրեն վատ է պահում շրջապատում բնական է … Աննայի համար»,- իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էրԱրման Աբրահամյանը։
Տվյալ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը փորձել է կապ հաստատել մոդել Աննայի հետ, ով, տեղեկանալով, որ իրեն լրագրող է զանգահարում, անմիջապես տվել է հետևյալ պատասխանը.
«Զանգահարեք իմ մենեջերին»,- ասաց մոդելը:
Հարցին, թե արդյոք նպատակահարմա՞ր է այս թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալ իր մենեջերից, Աննան պարզապես անջատել է հեռախոսը:




