Հայ միլիարդատիրոջ դստեր շքեղ հարսանիքը՝ ռուսական շոու-բիզնեսի աստղերի մասնակցությամբ
ФОТО
3 օր, 3 գիշեր հարսանիք, շքեղություն եւ բուռն ծափահարություններ Թբիլիսիում։
«Ռեսո» ապահովագրական ընկերության նախագահ, հայ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի դուստր Իյա Սարկիսովան ամուսնացել է իր ընտրյալի՝ Միխայիլ Մախարաձեի հետ։
Հայտնի միլիարդատիրոջ դստեր շքեղ հարսանիքը, որին ներկա են եղել միլիոնատերեր եւ ռուսական ու վրացական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, տեղի է ունեցել Ambasadori բարձրակարգ հյուրանոցում (Թբիլիսի)։ Հարսանիքը շարունակվել է 3 օր։
Երիտասարդ զույգը ավանդական վրացական հարսանիք է կազմակերպել։ Մատուցվել է խինկալի, չորամրգեր, վրացական գինի եւ այլն։ Նորապսակներին շնորհավորելու եւ օրը տոնական դարձնելու համար հրավիրվել են ճանաչված արտիստներ Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն, Թամար Գվերդծիթելին, Վալերի Սյուտկինը, Ջիգանը, Մարկ Տիշմանը, ինչպես նաեւ հանրահայտ Madcon դուետը, որը հայտնի են իր Beggin երգով։
Երեկոյի ընթացքում Իյան երեք զգեստ է փոխել։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE




















































