7 իրեր, որոնք պետք է անմիջապես դեն նետել զգեստապահարանից (լուսանկարներ)
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Հերթական անգամ ոչինչ չունեք հագնելու, իսկ զգեստապահարանը լցված է իրերո՞վ: Ժամանակն է ազատվել ավելորդ իրերից և տեղ ազատել նոր իրերի համար: ԹողBlog.1in.am-ի ներկայացրած հոդվածը դրդի, խթանիչ հանդիսանա առաջին քայլն անելու:
Ահա 7 իրեր, որոնք հավանաբար կան բոլոր կանաց զգեստապահարաններում, և որոնցից պոտք է ազատվել առանց ափսոսելու:
1 Կլոն-իրեր

Ոչ մի վատ բան չկա նրանում, եթե դուք ունենաք միանման մի քանի շապիկներ կամ բլուզներ: Բայց հինգ զգեստ միևնույն նկարով կամ նույն գույնի հինգ զույգ կոշիկ՝ դուք իրոք չափն անցել եք: Բանը նրանում է, որ դուք հավանաբար այդ իրերից հագնում եք ընդամենը 1-2-ը, այդ դեպքում ինչի՞ համար պահել մնացած «կլոնները»: Ընտրեք լավագույնը, իսկ մնացածը դեն նետեք:
2 Հինգ տարի առաջվա նորություններ

Նման «հին նորություններ» հավանաբար նույնպես կգտնվեն ձեր զգեստապահարաններում: Դուք ինչ-որ իր եք գնել 5-10 տարի առաջ, բայց մինչ օրս ոչ մի անգամ չե՞ք հագել: Համակերպվեք այն մտքի հետ, որ այն դժվար թե այլևս երբևէ ձեզ պետք գա:
3 Հին, ոչ գեղեցիկ տնային հագուստ

Սովորեք այն բանին, որ տանը նույնպես պետք է գեղեցիկ և կոկիկ տեսք ունենալ: Իհարկե ոչ ոք չի պահանջում, որպեսզի տանը երեկոյան զգեստ կրեք, բայց հնամաշ շապիկները, սվիտերները և տաբատները, կամ էլ խալաթները, որոնք արդեն 10 տարեկան են, ժամանակն է դեն նետել: Ավելի լավ է գնել նոր սպորտային հագուստ ինչ-որ ոչ թանկարժեք խանութից և ձեր տրամադրությունը կբարձրանա:
4 Նորաձևության անհաջողությունների ապացույցներ

Ձեզ համար թա՞նկ է այն անհեթեթ վարդագույն զգեստը, որը կրել եք 10-15 տարի առաջ ավարտական երեկոյին: Համաձայնեք, այսօր այն ձեզ համար նույնիսկ ծիծաղելի է թվում, ուրեմն ինչի՞ համար պահել այն: Հիշողությունների համար բավական են հին լուսանկարները: Ստիպեք ձեզ ազատվել նման իրերից:
5 Ձեզ համար «ուրիշ» հագուստ

Ջինսերը, որոնք դուք հագել եք շատ տարիներ առաջ, երբ նիհար, գեր կամ ավելի ցածրահասակ եք եղել, գնել եք այն՝ մտածելով «կնիհարեմ, այդ ժամանակ կհագնեմ» – այս ամենն անհրաժեշտ է առանց ափսոսելու դեն նետել:
6 Հագուստ, որը հիշեցնում է ձեզ տհաճ իրադարձությունների կամ զգացողությունների մասին

Մարդն իր էությամբ այնպիսին է, որ հակված է ասոցացնել տհաճ զգացողություններն ինչ-որ իրերի հետ, դա կարող է լինել երգ, հոտ կամ հագուստ: Մի պահեք ձեր տանը տհաճ զգացողությունների, ապրումների մասին հիշեցնող իրեր: Դեն նետեք դրանք, դրա հետ մեկտեղ էլ կմոռանաք հին տհաճությունների մասին:
7 Վնասված իրեր, որոնք հնարավոր չէ կյանքի կոչել

Փչացած ցեպով կամ պոկված կոճակով ջինսեր, վնասված կոշիկներ, կարը քանդված կամ պատռված զգեստ, եթե հնարավորություն չկա վերանորոգելու նմանատիպ իրերը, ապա որքան հնարավոր է շուտ ազատվեք այդ «գանձերից»:



