Ո՞ր հայտնի երգչուհին է «ATV»-ի նոր սերիալի խեղճուկրակ հերոսուհին
ФОТО
Blognews.am-ը գրում է.
«ATV» հեռուստաընկերությամբ շուտով եթեր կհեռարձակվի նոր հեռուստասերիալ: «Աբելի քույրը» հեռուստանովելի սցենարը գրել է մի շարք հաջողված ու ռեյթինգային սերիալների սցենարստ Անահիտ Մխիթարյանը։
Հեռուստանովելի գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է երգչուհի Նարինե Դովլաթյանը։ 25-ամյա երգչուհին խաղալու է 17-ամյա աղջնակի դեր, ով դեռ դպրոցում է սովորում։ Սա հեռուստասերիալում և, առհասարակ, որպես դերասանուհի ներկայանալու Նարինեի առաջին փորձն է։
Նշենք, որ Նարինեն ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ–վոկալ բաժինը։ 2012 թվականին Ստոկհոլմում նա մասնակցել է «Amberstar» մրցանակաբաշխությանը և Բենջամին Ստրետտայի «At My Feet» երգով հաղթել է «Orginal Song» անվանակարգում։ Այդ տարում «At My Feet» երգով ներկայացվել և հաղթել է «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում։ Նույն թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ նա հաղթել է «Տարվա հայտնություն» անվանակարգում։




















































