10 զարմանալի փաստ գրկելու մասին
ЛАЙФԱյս հոգեբանական և կենսաբանական փաստերի մասին դուք դեռ չեք լսել և դրանք իրոք զարմանալի են.
1.Ինչ-որ մեկին գրկելիս մեր ինքնազգացողությունը լավանում է. երբ մենք ինչ-որ մեկին մեր գիրկն ենք առնում՝ օրգանիզմն արտադրում է օքսիտոցին հորմոնը, որի շնորհիվ իսկապես քնքշություն և ջերմություն ենք զգում:
2.Միմյանց գրկելիս մարդկանց զարկերակային ճնշումն իջնում է. գրկելիս օրգանիզմում արտադրվող հորմոնները նպաստում են հանգստությանն ու ճնշման իջեցմանը:
3.Միջինում մարդկանց ինչ-որ մեկին գրկելու ամսական ժամանակաչափը 1 ժամ է կազմում:
4.Միմյանց պինդ գրկելիս մարդկանց վախերը հեռանում են. Psychological Science ամսագրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույնիսկ փափուկ խաղալիքին գրկելով՝ մարդկանց հոգեկան վիճակը շատ ավելի հանգիստ է դառնում, վախերը մեծ չափով հեռանում են:
5.Մարդիկ, ովքեր ավելի հաճախ են գրկում ինչ-որ մեկին, ավելի առողջ սիրտ ունեն:
6.Միմյանց գրկելը նպաստում է ընտանիքի ամրությանը. ԱՄՆ-ում իրականացված ուսումնասիրությունը պարզել է, որ ընտանիքները, որտեղ ամուսիններն ավելի հաճախ են գրկում միմյանց, ավելի երկար են պահպանվում:
7.Տարիքով մարդիկ ավելի մեծ պահանջմունք ունեն, որ ինչ-որ մեկն իրենց գրկի:
8.Միմյանց գրկելը բնական հակասթրեսային միջոց է:
9.Գրկե՛ք ձեր (նաև ոչ ձեր) երեխաներին. ըստ ուսումնասիրությունների՝ երեխաները, ում ծնողներն ավելի քիչ են գրկում, ավելի դանդաղ են մտավոր զարգանում:
10.Եվ վերջինը՝ միմյանց գրկելով մենք շատ ավելի լավ ենք հասկանում միմյանց:
Փաստորեն "Մարդն, ով կարողանում է անկեղծ գրկել, չի կարող վատ մարդ լինել" ասացվածքը գիտականորեն հիմնավորված է:



