Որպեսզի լոգարանը փայլի․ մաքրեք ծորակներն ու անցկացրեք խցանումները բնական միջոցներով
ЛАЙФԼոգարանը մաքրելու համար հրաշալի միջոց է լիմոնը։ Մասնավորապես, լվացարանը մաքրելու համար կես լիմոնի վրա աղ լցրեք ու դրանով մի լավ մաքրեք լվացարանն, այնուհետեւ վրայից ջրով լվացեք։ Այն ուղղակի կփայլի։ Ծորակները մաքրելու համար եւս լիմոնը հիանալի միջոց է։ Կես լիմոնով մի լավ մաքրեք շորակը, թողեք 5 րոպե, որպեսզի լիմոնահյութը մնա դրանց վրա, ապա ջրով լվացեք։ Բոլոր նստվածքները կմաքրվեն։
Լոգարանում տհաճ երեւույթներից մեկը խցնումն է։ Այն անցկանելու համար կարող եք սոդա եւ քացախ օգտագործել։ Կես բաժակ սոդան լցնել լվացարանի մեջ՝ խցանման վրա, վրայից կես բաժակ քացախ լցնել եւ անմիջապես տոպրակով փակել։ 30 րոպե թողեք, իսկ այնուհետեւ սովորական գոլ ջրով լվացեք։ Կանցնի թե խցանումը, թե տհաճ հոտը։
Պատրաստեց Past.am-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



