Ահասարսուռ միջադեպ․ Մոսկվայում դայակը կտրել է 4-ամյա երեխայի գլուխն ու փողոցում թափառել՝ փոքրիկի գլուխը ձեռքին (տեսանյութ 18+)
ОБЩЕСТВОԱհասարսուռ միջադեպ է այսօր տեղի ունեցել Մոսկվայում։
Դայակը նախ սպանել է 4-ամյա աղջնակին, ապա այրել է նրանց բնակարանը։ Երբ բնակարանում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր ժամանած հրշեջները, հրդեհը մարելուց հետո, 4-ամյա երեխայի դի են հայտնաբերել՝ առանց գլխի։ Ինչպես պարզվել է, երեխայի գլուխը կացնով կտրել են։
Գլխավոր կասկածյալը միանգամից դարձել է երեխայի դայակը, ով, ինչպես պարզվել է, նախ սպանել է աղջնակին, կտրել է գլուխը, հրդեհել բնակարանն ու հեռացել՝ երեխայի գլուխն իր հետ վերցնելով։ Ժամեր անց կնոջը Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում ոստիկանները կանգնեցրել են, փաստաթղթերը պահանջել, ինչից հետո նա պայուսակից հանել է երեխայի գլուխն ու թափահարելով այն՝ սպառնացել պայթեցնել ինքն իրեն։ Ոստիկաններին հաջողվել է կնոջը ձերբակալել, նրան հոգեբուժական փորձաքննության են տարել։
Ինչպես պարզվել է, մարդասպան-դայակը Ուզբեկստանի 38-ամյա քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան է, նա վերջին շրջանում սպանված երեխայի դայակն էր։
Պատրաստեց Past.am-ը:



