Հոսանքի դեմ պայքարի նորանոր խմբեր են ստեղծվում. ո՞րն է նպատակը
ИНТЕРВЬЮ
Հունիսի վերջին Երևանը «թափ տված» ժողովուրդն այժմ տանն է, աշխատավայրում կամ գուցե հանգստանում է: Պատճառը բնավ էլ այն չէ, որ մարդիկ համակերպվել են հոսանքի թանկացման հետ, պարզապես ժողովուրդը հետևում է իր ասածին, թե երկաթը տաք-տաք են ծեծում:
Ժողովուրդը հիասթափված է, բայց օր օրի չեն դադարում ստեղծել պայքարի նախաձեռնող նոր խմբեր, որոնք «Ոչ թալանին»-ի հետ միաժամանակ պայքարում են, բայց արդեն գրանցված արդյունքին չեն էլ մոտենում:
Հենց այսօր ստեղծվել է մի խումբ, որի մասին հայտարարություններ տարածող Հարութ Աղլամանյանը մեզ հետ զրույցում այն համեմատում էր Ղարաբաղ կոմիտեի հետ: Սույն հայտարարության մեջ ասվում է.
Past.am-ի հետ զրույցում Հարություն Աղլամանյանը նշեց.
Փորձ ենք անում կանոնադրությամբ ավելի ֆորմալ կառույց ստեղծել և ավելի համակարգված պայքար տանել մեր երեք պահանջների լուծման ուղղությամբ, իսկ լուծում չստանալու դեպքում հնարավորություն ունենանք շարժվել առաջ: Այսինքն իշխանությանը կոնկրետ մարտահրավեր նետենք, ոնց որ եղավ Ղարաբաղ կոմիտեի ժամանակ, տրամաբանությունը սա է:
Իսկ «Ոչ թալանին» խմբի անդամ Միհր Ավագյանը Past.am-ին ներկայացրեց իր տեսակետը կապված նոր խմբերի հետ:
Ոչ բոլորի մասին եմ տեղյակ: Նոր նախաձեռնությունների ձևավորումը, կարծում եմ, նորմալ է, դա կօգնի խնդիրներին ավելի համակարգված լուծում տալ: Այս երևույթը վատ կլինի, եթե ի վերջո պառակտման տանի: Կարծում եմ, որ դեռևս դա չկա:




















































