Փետրվարի 29-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
ЛАЙФ
ԽՈՅԵՐ
Դուք զարմանալի անձնավորություն եք։ Ապշեցնող է, թե ինչպես եք ամեն ինչ նկատում եւ ամեն ինչ ձեզ համար պարզ, հասկանալի եւ հասանելի է։ Այդպես էլ շարունակեք, քանի որ ձեզնով հիանում են ոչ միայն մտերիմները, այլեւ սիրելի անձնավորությունը։
ՑԼԵՐ
Այսօր Ցլերը միգուցե հայտնվեն շատ դժվարին իրավիճակում։ Դուք ամբողջ օրը անդադար աշխատելու եք, իսկ Նա անգործության է մատնելու իրեն։ Ավելին, 30 րոպեն մեկ անգամ զանգելու է եւ հարցնելու, թե որտեղ եք, ինչ եք անում, ինչով եք զբաղված։ Ամեն ինչ թողնելու եւ հեռանալու մեծ ցանկություն է առաջանալու։ Մի մտածեք, անցողիկ է, պարզապես անհաջող օր է։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության համար կարելի է պատրաստել մի յուրօրինակ, տարբերվող անակնակալ, որը ոչ միայն հետաքրքիր կլինի, այլեւ կհուշի ձեր ստեղծագործ մտքի եւ կրեատիվի մասին։Նա անպայման կգնահատի ձեր ջանքերը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Օրն անցկացնելու եք ոչ թե այնպես, ինչպես դուք եք ցանկանում, այլ ամեն ինչ անելու եք հակառակը։ Նույնիսկ եթե դուք քաջ գիտակցում եք, թե ինչը, երբ եւ որտեղ է պետք անել, միեւնույնն է, հետեւելու եք ձեր սիրելիի խոսքին։ Իսկ թե ինչու է այդպես լինելու, ինքներդ էլ չեք հասկանա։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեզ կթվա, որ ձեր սիրելի անձնավորությունն այնքան էլ համապատասխան չէ ձեզ եւ արժանի չէ ձեր կողքին մնալ։ Դ ինչ, ստիպված եք ինքներդ ձեզ հետ քննարկել Նրա դրական եւ բացասական կողմերը, իսկ հետո լսել նաեւ սրտի ձայնը։ Սակայն միայն սիրտը կհուշի ձեզ ճիշտ պատասխանը։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունն իր առաջ ունի մեկ նպատակ՝ վախեցնել ձեզ։ Ընդ որում՝ ամեն ինչ հաճելիորեն չափազանցված է լինելու՝ լուն ուղտ դարձրած։ Մի վախեցեք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Բավականին դժվար օր է ձեզ սպասվում։ Չեք կարողանալու կողմնորոշվել, եւ միակ մարդը որը կարողանալու է օգնել ձեզ, հենց Նա կլինի։ Փետրվարի 29-ը ձեր սիրելի էակի հետ անցկացրեք՝ մոռանալով գործերի եւ խնդիրների մասին։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր պետք է հիշել այն մասին, որ պատասխանատվության եւ պարտավորության զգացումը չի կարող ձեզ պահել մեկի կողքին, ում դուք այս կամ այն պատճառով չեք ցանկանում ձեր սիրտը նվիրել։ Շատ կարեւոր է զգալ, որ դուք ազատ մարդ եք եւ կարող եք անել այն, ինչ ցանկանում եք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կցանկանա մեկընդմիշտ մոռանալ ձեր կյանքից որոշ դրվագներ։ Փորձեք չհիշել եւ չխոսել Նրա համար ցավոտ եւ անցանկալի թեմաներից։ Ավելի լավ է մտածել ձեր համատեղ ապագայի մասին։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հիանալի օր փիլիսոփայական թեմաների շուրջ զրույցների համար։ Էլ ե՞րբ, եթե ոչ այսօր, կարելի է սիրելի էակի հետ նստել սեղանի շուրջ եւ խոսել, քննարկել, մտածել, երեւակայել եւ այլն։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը ստիպված կլինի մի քանի ոչ այնքան հաճելի պարտականություն կատարել, ինչն էլ բացասական հետեւանքներ կթողնի Նրա տրամադրության վրա։ Հետեւաբար, ձեզ վրա նույնպես։ Չնայած շատ դժվար կլինի, բայց փորձեք օրն ավարտել դրական տպավորություններով։
ՁԿՆԵՐ
Աստղերը հուշում են, որ պետք է մտածեք, ընտանեկան մի քանի հարցերի շուրջ։ Օրինակ՝ արդյոք ձեր ամուսինը կամ կինը հենց հիմա պետք է դիմի պաշտոնի բարձրացման, թե կարելի է հետո դա անել։ Սակայն զգույշ եղեք, քանի որ դժվար խնդիրները սովորաբար ունենում եմ հեշտ, սակայն սխալ լուծումներ։




















































