Որքա՞ն պետք է վազել ավելորդ քաշից ազատվելու համար
ЛАЙФEconet.ru-ի փոխանցմամբ՝ շատերը բողոքում են, որ կանոնավոր վազքը չի օգնում հասնել ցանկալի արդյունքի՝ կապված ավելորդ քաշ գցելու հետ։ Իրականում 15-20 րոպեանոց վազքը ձեզ չի օգնի նիհարելու հարցում։ Նիհարելու համար անհրաժեշտ է տևական վազք կամ մարզական քայլք։

Ճարպի այրման համար անհրաժեշտ է վազել առնվազն 50-60 րոպե, սակայն ոչ ավելի, քան 80 րոպեն, քանի որ մեծ ծանրաբեռնվածության դեպքում օրգանիզմը սկսում է այրել նաև սպիտակուց, ինչը հղի է մկանային զանգվածի կորստով։

Տևական վազքին դիմելուց առաջ պետք է համոզվել, որ չկա առողջական որևէ խնդիր, քանի որ տվյալ դեպքում սիրտն ու անոթները հայտնվելու են մեծ ծանրաբեռնվածության տակ։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



